Ասիական շերտավոր սկյուռ
Ասիական շերտավոր սկյուռ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Tamias sibiricus Laxmann, 1769 |
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Արեալ | ||||||||||||
|
Ասիական շերտավոր սկյուռ կամ սիբիրյան բուրունդուկ (լատին․՝ Tamias sibiricus), կրծողների կարգի սկյուռանմանների ընտանիքին պատկանող կաթնասուն[1]։
Մեծ քանակությամբ տարածված են Ռուսաստանի Դաշնությունում, սակայն կան նաև պոպուլյացիաներ, որոնք բնակվում են նաև Եվրասիայի տարբեր մասերում՝ Չինաստանում, Կորեայում, Ճապոնիայում և այլուր։
Վարժեցված է նաև Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրների կենսապայմաններին։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ասիական շերտավոր սկյուռը տարածված է միայն Եվրասիայում, մեծ մասամբ՝ Ռուսաստանի Դաշնության տարբեր աշխարհագրական լայնություններում, Մոնղոլիայի հյուսիսում, Չինաստանի արևելքում և հյուսիսում և Հյուսիսային Ճապոնիայում։
Բացի այդ՝ ասիական շերտավոր սկյուռներն ապրում են նաև Ղազախստանում, Հարավային և Հյուսիսային Կորեայում՝ Կորեա թերակղզում։
Բացի հիմնական ասիական տարածքներից, այս կրծողները վարժեցված են նաև Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրների կլիմային։
Վերջիններս բնակվում են Բելգիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդերլանդների և Ավստրիայի ազգային պարկերում և արգելոցներում, ինչպես նաև կենդանաբանական այգիներում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շերտավոր սկյուռները փոքր չափի կենդանիներ են՝ ավելի փոքր, քան սովորական սկյուռը։ Մարմինն ունի համաչափ կառուցվածք։ Մարմնի երկարությունը կազմում է 12-17 սմ, իսկ պոչինը՝ 7-12 սմ։
Ասիական շերտավոր սկյուռներն կշռում են 80-111 գրամ։ Ետին ոտքերն ավելի երկար են, քան առջևինները։ Մարմինն արտաքինից պատված է մազածածկույթով։
Ասիական շերտավոր սկյուռն ունի երփներանգ գունավորում։ Հիմնական գույնը շագանակագույնն է, սակայն որոշներն ունեն կարմրավուն մազածածկ։ Մարմնի վրա կան սև երկայնական շերտեր։ Պոչը մոխրագույն է։ Բուրդը կարճ է և ենթակա է սեզոնային փոփոխությունների;
Ականջները փոքր են և բավականին վատ զարգացած։ Ունեն վատ տեսողություն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ռեշետնիկով Յու., Կոտլյար Ա. Ն., Ռասս Տ. Ս., Շատունովսկի Մ. Ի. Կենդանիների անունների հնգալեզու բառարան։ «Կաթնասուններ». լատիներեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասիական շերտավոր սկյուռ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասիական շերտավոր սկյուռ» հոդվածին։ |
|